Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելն առաջացնում է տուգանքի նշանակում` 40.000-50.000 ՀՀ դրամի չափով։

Վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկին անգամ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80.000-100.000 ՀՀ դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել