Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:
Դեղերի գները կարգավորող որոշումները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Դեղերի առաքման տեխնիկական կամ մասնագիտական պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Վերը նշված մասերով Օրենքն ուժի մեջ է մտել 2017թ դեկտեմբերի 15-ից:
Իրազեկման աղբյուրը՝
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգիրք (հոդված 47.3 18-րդ, 19-րդ և 21-րդ մասեր):