Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։
Սպա-իրավաբանների հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, հաշվետվությունների միջոցով մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թվականի անելիքները: