Համաձայնագրում չկա որևէ կետ, որը կարող է ընկալվել որպես ինչ-որ մեկի դեմ ուղղված քայլ. Պյոտր Սվիտալսկի

Ես այստեղ խոսում եմ ինչպես ընտանիքի ամդամների մոտ ու լիահույս եմ, որ տվյալ քննարկումը կնպաստի նոր համաձայնագրի կյանքի կոչմանը: Այսօր Ազգային ժողովում «Հայաստան – ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության  ղեկավար, դեսպան Պյոտոր Սվետիլսկին:

«Համաձայնագրի կնքումը շատ կարևոր քայլ է, նշանակալի իրադարձություն ու նոր ճանապարհի սկիզբ: Համաձայնագրի վավերացումից հետո դրա դրական ազդեցությունն անմիջապես կզգացվի: Համաձայնագրում ներառված կետերի մեծ մասը կյանքի կկոչվի մոտ ապագայում»,-նշել է նա՝ հավելելով, որ շուտով սպասվում են համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկումներ ԵՄ անդամ պետություններում:

«Մենք վստահ ենք, որ նոր համաձայնագիրն օգտակար է ոչ միայն Հայաստանի, ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի, հարևան պետությունների համար: Համաձայնագրում չկա որևէ կետ, որը կարող է ընկալվել որպես ինչ-որ մեկի դեմ ուղղված քայլ: Այս համաձայնագիրը համընդհանուր շահի համար է: Լիահույս եմ, որ այն կդառնա տարբեր ինտեգրացիոն կառույցներում ներառված, սակայն ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնել ցանկացող գործընկերների հետ հարաբերությունների կառուցման օրինակ, մոդել»,-ասել է Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը նշեց նաև, որ շատ ուրախ է, որ Հայաստանը դարձել է նման ձևաչափում համագործակցության ջատագով:  Հայաստանը և ԵՄ-ն պետք է  գործադրեն բոլոր ջանքները՝ համաձայնագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել