«Բրդից մինչև կարպետ» կանայք խթանում են մարզի զարգացմանը

Կանայք մշակում են բուրդը, թել մանում, գործում կարպետներ, հագուստներ, գեղեցիկ խաղալիքներ. Սյունիքի ամենախոշոր, սակայն բավականին անտեսված գյուղում՝ Շինուհայրում 2002 թվականին հիմնադրվեց «Բրդից մինչև կարպետ» արհեստանոցը:

Արհեստանոցը հիմնադրվել է Գորիսի Կանանց զարգացման  «Ռեսուրս կենտրոն»  հիմնադրամի կողմից: Տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի խոսքով, այսօր արդեն բավականին ճանաչում և հաջողություն ձեռքբերած արհեստանոցի ստեղծման նպատակը գործազրկության նվազեցումն էր, կանանց զբաղվածության խնդիրը լուծելը, և ինչու չէ՝ տնտեսական մի ողջ շղթայի զարգացումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հունիսի 1-ին այցելեց «Բրդից մինչև կարպետ» արհեստանոց, ծանոթացավ կանանց կողմից հիմնադրված նախաձեռնության գործունեությանը և տնօրենի հետ քննարկեցին  սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում առկա խնդիրները, զարգացման հնարավորությունները:

Տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը  նշեց, որ Շինուհայր գյուղը հիմնականում անտեսվում էր զբոսաշրջիկների կողմից, այժմ սակայն շատերն են այցելում արհեստանոց,  ծանթանում բրդի մշակման, թել մանելու և ձեռքի աշխատանքներ ստեղծելու ողջ ընթացքին, գնումներ կատարում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել