Հաշմանդամություն ունեցող անձիք կարող ուժ են, և ոչնչով չեն զիջում մյուսներին. «Փյունիկ» միության նախագահ

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիտորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագրի մեկնարկը տրված է:

Ծրագրի շրջանակներում երկու տարի համատեղ աշխատանքներ կտանեն Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը  և վերջինիս միջազգային գործընկերը՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» ՀԿ-ն, որի  գրասենյակը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա):

Հակոբ Աբրահամյան

«Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրում ներգրավվելու են ՀՀ-ում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող բոլոր այն ՀԿ-ները, որոնք ցանկություն կունենան:

«Պետք է օգնենք, որ եվրոպացի մասնագետների և իհարկե մեր փորձի օգնությամբ տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնենք: 

Շատ ՀԿ-ներ հենց հաշմանդամություն ունեցող անձիք են ղեկավարում՝ նրանք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ակտիվ անհատներ ևս կներգրավվեն այս ծրագրում»,- ասաց Աբրահամյանը:

Ծրագրի ղեկավար՝ Ռուզաննա Սարգսյանը հայտնում է, որ այժմ պատրաստվում է HELP պլատֆորմը, որտեղ կներկայացվի ՀՀ-ի օրենսդրական դաշտի հաշմանդամների հիմնախնդիրներին վերաբերող օրենսդրական ակտերը, դրանց հետ առնչվող փաստաթղերը, ինչպես նաև կներառվեն եվրախորհդի օրենսդրական դաշտը ևս, որոնք կթարգմանվեն հայերեն: HELP-ում կաշխատեն փորձագետներ, և այն անձիք, ովքեր կգրանցվեն այդ դասընթացին, որը տևելու է 6 ամիս:

Կարևոր նկատառումներից մեկն այն էր, որ ծրագիրը չի սահմանափակվելու միայն Երևանի տարածքով: «Կներառվեն նաև Լոռու և Շիրակի մարզերը: Փորձագետները կայցելեն և կհանդիպեն նաև տեղի հասարակական կազմակերպությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ և արդյուքնում պետք է ունենանք անալիտիկ վերլուծությունը, որն էլ սեպտեմբերին կայանալիք երկօրյա կոնֆերնասի ժամանակ կներկայացվի»,-ընգծեց ծրագրի ղեկավարը: 

Հակոբ Աբրահամյանը հայտնում է, որ պետք է աշխատանքներ տարվեն հանրային իրազեկվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ, ինչի համար տեղեկատվական թերթիկներ կտպվեն. «Ծրագրով նախատեսվել են նաև ակտիվ կետեր, ինչպիսիք են օրինակ վերելք՝ Արագած, Երևան-Էջմիածին մարաթոն, բացի այդ կազմակերպության 27 տարիների արված գործունեությունը կներկայացնենք այս ծրագրով՝ հասարակության գիտակցության մակարդակը բարձրացնելու համար և ցույց կտանք, որ հաշմանդամություն ունեցող անձիք կարող ուժ են, և ոչնչով չեն զիջում մյուսներին»:

Լուսանկարները՝ «Փյունիկ» միության արխիվից

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել