Հայտարարություն հասարակական կազմակերպությունների համար

Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին, Իրավաբանների հայկական ասոցիացիան մեկնարկում է ՔՀԿ-ներին աջակցության հետևյալ տեսակները.

  1. Անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում ՔՀԿ-ներին Երևանում և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում՝ ՀԿ-ների մասին նոր օրենքի վերաբերյալ:
  2. ՔՀԿ-ների կանոնադրությունների և այլ իրավական փաստաթղթերի համապատասխանեցում գործող օրենսդրությանը Երևանում և վերոնշյալ 4 մարզերում:
  3. Հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ դասընթացներ, որոնք կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
    • ք. Գյումրի, Մայիսի 10,
    • ք. Երևան, Մայիսի 12,
    • ք. Գավառ, Մայիսի 17,
    • ք. Վանաձոր, Մայիսի 24,
    • ք. Կապան, Մայիսի 31:

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը, վերոնշյալ դասընթացներին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները: Հարկ է ընդգծել, որ դասախոսությունները կներառեն նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարկային ասպեկտներ: Դասընթացները կվարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ՀԿ-ների մասին օրենքի դասընթաց».

  • Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
  • Հասարակական կազմակերպության նախագահի անունը ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
  • Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
  1. ՔՀԿ-ների կարողությունների ու հանրային քաղաքականության վրա ազդեցության հնարավորությունների զարգացում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՈՅՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՆԵՐՈՎ.

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010

Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110,

Հեռախոսահամար 010 540199,

Էլ. փոստ՝ [email protected]

ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72,

Հեռախոսահամար 285 52511,

Բջջ. (094) 50 20 86

Հրայր Խաչատրյան

ք. Վանաձոր, Վարդանանց 82/1,

Հեռախոսահամար 322 22317,

Բջջ. (099) 88 81 20

Արթուր Սուքիասյան

ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2,

Հեռախոսահամար 312 58236,

Վիկտորյա Եղոյան

ք. Գավառ, Բոշնաղյան 56/7,

Հեռախոսահամար 264 25503

Լիանա Մակվեցյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել