Ապրիլի 5-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԻՀԱ Սյունիքի մարզի գրասենյակում երկու ֆոկուս խմբերի հանդիպում տեղի ունեցավ ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հանդիպումներին մասնակցել են ընհանուր թվով 14 մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։
Դրանց նպատակն էր վերհանել մասնակից ՔՀԿ-ների ոլորտային, երնաթաոլորտային ինչպես նաև կազմակերպչական հիմնախնդիրները։
Հանդիպումները վարել է ծրագրի կոնսորցիումի մասնակից՝ Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ, ՀԿ-ի տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը։
Քննարկումների ժամանակ մի շարք խնդիրներ են վեր հանվել, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկատիրության արտահանման ոլորտում, կրթական ոլորտում՝ սկսած աշխատավարձից, վերջացրած՝ դրույքաչափերով։
Երիտասարդները բարձրաձայնել են սովորելու և մարզում հանգիստը կազմակերպելու հնարավորության բացակայության մասին, խոսել զբաղվածության խնդիրներից։
Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է ծրագիրն ու անդրադարձել դրա թիրախային ոլորտների, քաղաքացիական հասարակության ներուժի զարգացման մեթոդներից, հանրային վերահսկողությունից և կառուցողական երկխոսությունից։
Կազմակերպչական կարողությունների մասով ամենակարևոր խնդիրը ՀԿ ներկայացուցիչները համարել են ֆինանսների սղությունը, ինչպես նաև շեշտել են, որ կարողությունների պակաս կա արդյունավետ կոալիցիաներ կազմակերպելու ու դրանցում աշխատանքը ձևավորելու համար։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան