Եռաբլուրում այսօր մարդաշատ էր: Քառօրյա պատերազմից մեկ տարի անց մարդիկ գալիս էին զինվորական պանթեոն՝ հարգելու նահատակված հայորդիների հիշատակը: Հերոսացած զինվորներին այցի էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու շատ անծանոթներ:
Նշենք նաև, որ այսօր Եռաբլուր էր այցելել Սերժ Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ: Նրանք իրենց հարգանքի տորւքը մատուցեցին հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Այնտեղ էին նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը, «ՕՐՕ» դաշինքից Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ նախորդ օրը զինվորական պանթեոն էին այցելել նաև «ԵԼՔ» դաշինքի անդամները:
Ալիսա Չիլինգարյան
Ալեքսանդր Սարգսյան