Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ

Հանրապետության տարածքում`

Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Հունվարի 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     8.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -20.80C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -5.10C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել