Ճանապարհային Ոստիկանությունը նոր պետ ունի, այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը նշանակվել է ՃՈ պետի պաշտոնին»,-հայտնեց Աշոտ Ահարոնյանը:
Իսկ այն մասին, թե ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը իր սեփական դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել թե՝ ոչ, և ով է նոր ՃՈ պետի տեղակալը՝ Ահարոնյանը նշեց, որ պարզաբանումները կլինեն միայն երկուշաբթի օրը: