Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Համաձայն Նախագահի հրամանագրի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վիգեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Սարգսյանը ազատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: