ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գևորգ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Ստորև ներկայացնում ենք Վարչապետի նոր խորհրդականի կենսագրությունը.
Ծննդյան թիվը՝ 11.08.1978
Կրթությունը
2000-2002 Մագիստրատուրա, Երևանի Պետական Համալասարանի Ֆիզիկայի Ֆալուլտետ
1996-2000 Բակալավրիատ, Երևանի Պետական Համալասրանի Ֆիզիկայի ֆակուլտետ
Աշխատանքային փորձը
2013-այժմ Դասախոս, Ֆիզիկայի Ֆակուլտետ, ԵՊՀ
2011 -2012 – Հրավիրված հետազոտող, Տեսական Ֆիզիկայի Ինստիտուտ, Հայդելբերգի Համալսարան (Գերմանիա)
2009-այժմ – Ավագ գիտ. աշխատող, Քվանտային երևույթների մոդելավորման և հետազոտման լաբորատորիա, ԵՊՀ
2007 -2009 – Ալեքսանդր ֆոն Հումբոլդի շնորհառու հետազոտող, Ֆիզիկայի Ֆակուլտետ, Կայզերսլաուտերնի տեխնիկական համալսարան (Գերմանիա)
2005 -2006 – Հրավիրված Հետազոտող, Ֆիզիկայի Ֆալուլտետ, Վիսկոնսինի Համալսարան-Մեդիսոն (ԱՄՆ)
2000-2005 – Գիտ. աշխատող, Ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
Այլ տվյալներ
Զինապարտ է: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: