Զինված հարձակում ԱՄՆ-ի առևտրի կենտրոնում. չորս կին սպանվել է

BBC լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վաշինգթոն նահանանգի ամենախոշոր Բերլինգթոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով չորս կին է սպանվել, իսկ վիրավորված տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի լուսանկարը, որին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Վաշինգթոնի Պետական պարեկային ծառայության խոսնակ Մարկ Ֆրանսիսի խոսքերով՝ զինյալին հաջողվել է փախչել նախկան ոստիկանության ժամանելը, իսկ ականատեսների վկայությամբ նա շարժվել դեպի մոտակա ավտոճանապարհը:

_91365473_035488080

Cascade Mall-ը, ինչպես նաև հարակից առևտրի կենտրոնները տարհանվել են,: Ոստիկանության աշխատակիցները հորդորել են մոտակայքի բնակիչներին տանից դուրս չգալ իսկ վարորդներին՝ խուսափել գլխավոր ավտոճանապարհներով երթևեկելուց:

ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո), որը աջակցում է հետաքննության իրականացմանը, նշել է, որ դեռևս հիմքեր չկան ենթադրելու, որ Վաշինգթոն նահանգում այլ հարձակումներ են պլանավորվում, իսկ տվյալ հանցանքի դրդապատճառը դեռևս մնում է անհայտ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել