Այսօր Ազգային ժողովը ժամը 13:30-ի սահմաններում սկսեց ՀՀ գլխավոր դատախազի ընտրության գործընթացը: Քվեարկությունը տեղի է ունեցել փակ ընթացակարգով: Քվերակությունն ավարտվել է:
Քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարվեցին արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ԱԺ-ն ընտրել է Արթուր Դավթյանին: ԱԺ պատգամավորներից քվերակությանը մասնակցել է 103-ը: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Արթուր Դավթյանը նշանակվել է այս պաշտոնում 97 կողմ և 3 դեմ ձայներով: