Արդյո՞ք իրավաչափ են գունավոր ապակիների հայտնաբերման դեպքում ՃՈ-ի արձանագրությունները

Ինչպես տեղեկացրել էինք, դեռևս օգոստոսի 30-ին ՃՈ-ն մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ էր տվել վարորդներին՝ մեքենաների առջևի հողմապակիների վրայի գունաթաղանթները հանելու համար: Իսկ երկու օր առաջ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նաև գունավոր թաղանթով հողմապակիով մեքենաների դեպքում արձանագրություններ են կազմվել:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը վիճելի է համարում ոստիկանության այդ գործողությունները: Նրա խոսքով, ոստիկանությունը հղում է անում կառավարության 2005 թվականի 289-Ն որոշմանը, որտեղ սակայն սահմանված են հողմապակիների արտադրման ստանդարտները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք նաև, որ փաստաբան Դավիթ Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ ոստիկանությունը չունի համապատասխան սարքեր, որոնցով հնարավոր կլինի որոշել, թե արդյո՞ք ապակու գունավորումը թույլատրելիության սահմանում է, թե՝ ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել