Ավելի քան 34.000 կին սեռական բռնության է ենթարկվել 2015թ-ին

Անցյալ տարվա ընթացքում առնվազն 34,651 բռնաբարության դեպք է գրանցվել Հնդկաստանում՝ ըստ երկրի Հանցագործությունների գրանցման բյուրոյի ներկայացրած վիճակագրական տվյալների: Երեքշաբթի օրը ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ բռնության զոհերի տարիքը տատանվում է 6-ից մինչև 60-ի սահմաններում, սակայն ամենաշատ բռնության ենթարկվածները 18-ից 30 տարեկան կանայք են (17.000): Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Սեռական բռության դեպքերի 95 տոկոսի դեպքում զոհերը ճանաչել են հանցագործներին: Անցյալ տարվա ընթացքում նաև գրանցվել է բռնաբարության փորձի 4,437 դեպք:

Ըստ իրավապաշտպանների նշված խոշոր ցուցանիշն անգամ ճշգրտորեն չի արտահայտում երկրում առկա խնդրի ծավալը, քանի որ շատ դեպքեր մնում են անհայտ:

Առաջադեմ կանանց համահնդկական ասոցիացիայի քարտուղար Կավիտա Կրիշնան նշել է, որ ցուցանիշները զգուշորեն պետք է ուսումնասիրվեն:

«Շատ անգամ բռնաբարության դեպքերի մասին հաղորդումներ չեն տրվում», _ ասել է նա՝ հավելելով, որ որոշ դեպքերում էլ փոխհամաձայնեցված փախուստը որակվում է որպես սեռական բռնություն աղջկա ծնողների կողմից:

Հնդկաստանում կանանց նկատմամբ սեռական բռնությունները միջազգային հնչեղություն ստացան 2012թ-ին դեկտեմբերին ավտոբուսում մի խումբ տղամարդկանց կողմից երիտասարդ կնոջ բռնաբարության դեպքից հետո: Սարսափելի դեպքը դատապարտեց ոչ միայն Հնդկաստանը, այլև ամբողջ աշխարհը: Դեպքից հետո ամբողջ երկրում լայնածավալ ցույցեր սկսվեցին ընդդեմ կանանց նկատմամաբ բռնությունների բարձր մակարդակի:

Ըստ Նյու Դելհիում գործող հասարակական կազմակերպություններից մեկի նախագահ Շրոյա Ջանիի՝ սեռական հարձակումները և երեխաների նկատմամաբ բռնությունները շատ լուրջ խնդիր են Հնսկաստանում: Նրա խոսքերով նախկինում նմանատիպ հանցանքների մասին ոստիկանությանը տեղեկացնելը կամ քննարկելը արգելված երևույթ էր, իսկ այժմ շատ կանայք են սկսել բարձրաձայնել նմանատիպ հանցանքները: Նա նաև նշում է, որ վախենում է զբոսնել դատարկ փողոցներով օրվա ցանկացած ժամի կամ գիշերը: Նա նաև նախազգուշական միջոցներ է ձեռք առել, այդ թվում միշտ ինչ-որ մեկին տեղյակ է պահում իր գտնվելու վայրի մասին, իսկ բջջային հեռախոսը միշտ լիցքավորված է:

Ինչպես հայտնի է հունիս ամսին Հնդկաստանի խորհրդարանը օրենք է ընդունել ավտոբուսներում նախազգուշացնող կոճակներ կամ այլ սարքեր տեղադրելու մասին՝ ոստիկանությանը հավանական սեռական բռնության մասին տեղեկացնելու համար: Երկրում ընդունված մեկ այլ օրենքի համաձայն 2017թ-ից վաճառվելիք բոլոր բջջային հեռախոսները կունենան արտակարգ դեպքերի մասին զգուշացնող կոճակներ, իսկ 2018թ-ից հեռախոսները նաև կունենան GPS նավիգացիոն համակարգ:

Կանանց նկատմամաբ բոլոր տեսակի բռնությունների թիվը, որը գրանցվել է բյուրոյի կողմից, հասնում է 327.394 –ի, որը ներառում է սեռական բռնությունների դեպքեր, ամուսնու կամ այլ ազգականների կողմից կնոջ նկատմամաբ դաժանության, առևանգումների, արտասահմանյան երկրներից կանանց թրաֆիքինգի և այլ դեպքեր:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել