Վինիփեգ, Կանադա (CNN) Լորեն Չոփեքը ցավով վերհիշում է իր պատմությունը մանրամասները ներկայացնելով այն վերապրողի զսպվածությամբ։
«Ես ինքս ինձ էի մեղադրում ամեն ինչի համար: Բայց, ինչպես ես կասեի, ինքս եմ թույլ տվել դա անել ինձ հետ: Ես կեղտոտ եմ: Դա իմ մեղքն է», – ասում է Չոփեքը արցունքների միջից:
Բայց Չոփեքը վերջապես խոսում է, որոշելով թոթափել մեղքի զգացումն ու ամոթը, որն ըստ նրա պետք է իր հետ այդպես վարված ոճրագործներին հետապնդի։
«Հիմա հասկանում եմ, որ ընդամենը երեխա էի», – ասում է Չոփեքը:
19-ամյա Լորենը 14 տարեկան էր, երբ իր հայրենի քաղաք Վինիփեգում սեռական շահագործման և թրաֆիքինգի է ենթարկվեց: Սակայն որպես բնիկ կանադուհի, նրա պատմությունը դժվար է եզակի համարել։
Կանադայի բնիկները չափազանց փոքրաթիվ են, կազմում են բնակչության ընդամենը 4%-ը , սակայն սեռական թրաֆիքինգի զոհերի ավելի քան 50%-ը նրանց է բաժին ընկնում։ Պատճառները բարդ են և բազմազան՝ աղքատություն, ռասիզմ և չարաշահումներ։
«Իրականում այս վատ ընտրությունը մի պատճառով եմ կատարել», – բացատրում է Չոփեքը. «Գիտեք, երբ սեռական բռնության եք ենթակվում, դա իրոք, շփոթեցնող է: Երբեք չեք իմանում, արդյոք դա ձեր մեղքն է, թե նրանցը»:
Ma Mawai կենտրոնի ղեկավարը Դիանա Ռեդսկին ասում է, «Բնիկ կանանց և աղջիկների համար իսկապես չափազանց դժվար է պայքարել այս արմատավորված կարծրատիպերի դեմ, երբ ողջ հասարակությունն է նրանց ընկալում որպես սեռական շահագործման և բռնության թիրախ, և այս ամենը ի վերջո հանգեցնում է թրաֆիքինգի»։
Դեբբի Քամբին աշխատում է Վինիփեգում․ նախկինում թրաֆիքինգի զոհ է: «Մենք գնտվում ենք թրաֆիքինգով զբաղվողների վերահսկողության տակ։ Դու գումար ես պարտք և ունես ընտրություն՝ ծեծի ենթարկվել, կամ սպանվել, կամ դուրս գալ փողոց և աշխատել»:
Մայե Լուիզ Քեմփբելը օգնում է զոհերին վերամիավորվել մշակույթի միջոցով: «Թրաֆիքինգի զոհերի համար իրենց կրկին լիարժեք զգալու միակ միջոցը իրենց ավանդական մշակույթին վերադառնալն է»,-ասում է նա։
Պատրաստեց Ժենյա Տեր-Վարդանյանը