Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի: Այս մասին հաղորդել են ոստիկանությունից:

Քիչ առաջ տեղակացանք, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել