Լրագրողի իրավունքները խախտողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ․ Իրավաբանների հայկական ասոցիացիա

Հուլիսի 21-ին Տիգրան Մեծի պողոտայում բռնության է ենթարկվել Իրավաբան.net կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը։ Նրա լրագրողական գործունեությունը խոչընդոտել են և սպառնալիքներով պահանջել ջնջել տեսագրությունը ու քաղաքացիական հագուստով անձանց հանձնել տեսախցիկի հիշողության կրիչը։

Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն հայտարարություն է տարածել ու դատապարտել կատարվածը։ Նմանաբնույթ դեպքերը հղի են բազմաթիվ վտանգներով։ Անպատժելությունը կառաջացնի անվստահություն լրագրողական համայնքում և չի բացառվում, որ կլինեն նմանաբնույթ այլ դեպքեր։

Իրավաբանների հայկական ասոցիացիան ստանձնել է լրագրողի իրավունքների պաշտպանությունը, այսուհետ Գևորգ Թոսունյանի իրավունքների պաշտպանն է Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Արթուր Սուքիասյանը։

Լրագրողի իրավունքները խախտողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Մենք վստահ ենք, որ կանխելով այս դեպքը, կբացառվի հետագայում նմանաբնույթ հանցագործությունների կրկնությունը։ Կոչ ենք անում իրավապահներին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ վերաբերել լրագրողների նկատմամբ կիրառված բռնության ու նրանց մասնագիտական գործունեության խոչնդոտման դեպքերին։

Տեղեկացնում ենք, որ այսօր Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել լրագրողը, նա ՀՔԾ ներկայացուցչին հայտնել է մինչ այս իր կողմից հաղորդում տալու և դատաբժշկի մոտ փորձաքննության ենթարկվելու մասին։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել