«Գնումներ մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գնում կատարելու ընթացակարգերն են`
1) բաց ընթացակարգ.
2) մրցակցային երկխոսության.
3) սահմանափակ ընթացակարգ.
4) բանակցային ընթացակարգ:
Վերը նշված ընթացակարգերից, գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է: Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով` բացառապես օրենքով նախատեսված դեպքերում:
Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր:
Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է օրենքով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում՝ հակառակ դեպքում կնքվում է պայմանագիր:
Կարևոր է իմանալ, որ եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով:
Գնումները կարող են կատարվել ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից` ձեռքբերման ընթացակարգով: