Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջարկն ընդունվել է. ընտրություններին կանանց մասնակցության քվոտան կփոխվի

«Կանանց քվոտայի հարաբերակցությունը նախկինում 20/80-ն էր: Այս ընտրությունների համար նախատեսեցինք 25/75, իսկ 2022 թվականին՝ 30/70-ին»,- խոսելով ԱԺ ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նոր նախագծի դրույթներից, ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ քաղաքական կոնսենսունսի արդյունքում առաջարկություն է եղել փոփոխությունը մտցնել 2021 թվականի ընտրություններից. «Ճիշտ է Ազգային ժողովի հերթական ընտրությունները ենթադրաբար տեղի կունենան 2022 թվականին, բայց 2021 թվականին տեղի կունենան երկու խոշորագույն քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ՏԻՄ ընտրություններ և ցանկալի կլիներ, որ այդ քաղաքում արդեն գործի ավելի կոշտ քվոտան՝ 30/70»,- եզրափակեց նա:

Դավիթ Հարությունյան , Davit Harutyunyan DSC00078 copyՇեշտենք նաև, որ այս գաղափարը մշտապես բարձրաձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Մասնավորապես ՀԿ-ն առաջարկել էր Ընտրական օրենսգրքի նոր նախագծի  84-րդ հոդվածում (մաս 3 և 9) վերանայել կանանց և տղամարդկանց համամասնությունը` դարձնելով  այն 30/70 նշված  20/80-իփոխարեն:

Ներկայիս կարգավորմամբ կուսակցությունների   ցուցակներում կանանց ներկայացվածությունը պետք է լինի երկրորդ համարից սկսած և 2-6, 6-11 և հաջորդիվ հնգյակներից յուրաքանչյուրում: 70 տոկոս կանանց ներկայացվածություն ապահովելու նպատակով առաջարկվում է հնգյակները դարձնել եռյակներ:

Կարդացեք նաև՝

Օրենսդիր իշխանությունում պետք է կանանց մասնակցությունը բարձրացնել. Մարիամ Զադոյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել