Ստեփանակերտում հավաքվել են մի քանի հարյուր կամավորներ: Նրանք եկել էին այստեղ առաջնագիծ գնալու նպատակով: Ստեփանակերտ էին եկել նաև Երևանի կամավորները:
Զինվորական հրամանատարությունը մեզ ասաց, որ այս պահին կամավորների չեն տանում, միայն հավաքագրում են, ցուցակագրում և բաժանում զենք ու համազգեստ, հետագայում ուղարկելու համար: Թե ինչո՞ւ չեն տանում, պատճառը պարզ է՝ դիրքերում կամավորները չափից շատ են:
Կամավորներից Իշխան Ղահրամայանն Ռուսաստանի է եկել Արցախ. «Ես հենց հիմա Ռաստովում ավտոբուսի վրա եմ աշխատում: Եթե սաղս հանսգտանանք, տանը նստենք՝ ով պետք ա գնա հողը պահի»,- ասաց մեր զրուցակիցը, նա նա նախկինում ևս մասնակցել է կռիվներին, այս անգամ վստահեցնում է, որ ավելի հուժկու հարված են հասցնելու հակառակորդին»:
61-ամյա Վլադիմիր Օգանեսյանը արդեն պատրաստված էր եկել, մոտը դաշույն կար, նա ասաց, որ 5 որդի ունի և 7 թոռ, որդիները մասնակցել են կռիվներին ու վիրավորվել, ինքը եկել է զինվորագրվելու, որ դիրքեր բարձրանա. «Ես կամավոր եմ եկել, իմ տղերքս էլ են զինվորական, ես գնալու եմ իրանց մոտ: Էս հողը թորքին չենք տա»,- ասաց տարեց տղամարդը:
Վլադիմիր Գրիգորյանը երկու մասնագիտություն ունի՝ թատերական և բժշկություն, նա ասում է, որ մա որպես բժշկական սանիտար կամավոր զինվորագրվել է. «Ես 67 տարեկան եմ, եկել եմ, որ գնամ, գոնե դաշտային հոսպիտալում իմ օգնությունը ցույց տամ»: