Արցախի վերքերը դեռ չլավացած, թշնամին կրկին ստիպում է մեզ բռնել պայքարի ու արյան ճանապարհը

Քիչ առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

««Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր, առավել քան երբևէ, Արցախի և արցախցու կողքին է: Այդպես եղել է Հիմնադրամի ստեղծումից ի վեր և այդպես էլ կլինի: Եվ քանի դեռ Հայն ամեն գնով ձգտում է կառուցել իր Տունն ու ապրել խաղաղ ու ստեղծագործ կյանքով, դավադիր թշնամու ջանքերը դատապարտված են ձախողման: Արցախի վերքերը դեռ չլավացած, թշնամին կրկին ստիպում է մեզ բռնել պայքարի ու արյան ճանապարհը, մոռանալով սակայն, որ Հայը միշտ էլ այդ ճանապարհն անցել է պատվով՝ ցավալիորեն չխուսափելով նաև ցավից ու արյունից:

Ամեն օր գեղեցկացող Արցախը չէր կարող չշարժել թշնամու նախանձը: Իր էությանը հարազատ, նա կրկին կամենում է տիրանալ այն ամենին, ինչը տարիների ընթացքում ստեղծվել է մեր հողում, մեր միացյալ ջանքերով ու քրտինքով:

Հոգու արիություն ու հաջողություն մաղթենք մեր զինվորներին ու բոլոր նրանց, ովքեր նրանց հետ են իրենց գործով և աղոթքներով»:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել