Կզրկվեք տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վեց ամիս ժամկետով հետևյալ դեպքում

Եթե կատարողական վարույթն ավարտվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով, (դրանք են`

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ ԴԱՀԿ մասին օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար.)

և հարկադիր կատարման ներկայացված՝ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով (սույն օրենսգրքի 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով (…)) սահմանված իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վեց ամիս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշման կայացումը կատարում է դրամական պարտավորությունները (այդ թվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող մասով):

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել