Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ Նախագահի ՆՀ- 170 -Ա հրամանագրով հաստատավել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմը:
Կազմի անդամներն են.
1.Գագիկ Հարությունյան Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (խորհրդի նախագահ, համաձայնությամբ),
2.Դավիթ Հարությունյան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,
3.Հրայր Թովմասյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ),
4.Գևորգ Կոստանյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետու- թյան գլխավոր դատախազ (համաձայնությամբ),
5.Հրայր Ղուկասյան Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,
6.Սիրանուշ Սահակյան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ),
7.Գրիգոր Մուրադյան Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
8.Գագիկ Ղազինյան «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ),
9.Գևորգ Դանիելյան «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
10. Վարդան Պողոսյան Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ):