2016 թվականի հունվարի 20–ին ՀՀ կառավարության թիվ 30–Ն որոշման համաձայն սահմանվել է քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:
Քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված և մինչև 2017 թվականի հուլիսի 1–ը այդ պաշտոնից ազատված անձին (ծառայողին), եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացույցային տարվա ծառայության ստաժ և այդ պաշտոնից ազատվել է իր դրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում, կամ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով։
Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարվում, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականացնվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի զինծառայողների համար սահմանված կարգով։
Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։