Դուք չեք տուգանվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124–րդ հոդվածի 21–րդ մասով, այն է` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, ստորև նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում։
Միայն կանգառ կատարելու մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է`
- միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով,
- չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և
- դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել: