Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
Վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ այդ գլխի կանոններով և վարկային պայմանագրով:
46–րդ գլխում նախատեսված փոխառության պայմանագրին վերաբերվող իրավական նորմերից 879–րդ հոդվածը նախատեսում է.
Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը (ամիսը 2 տոկոսը):
Այս նորմը կիրառելի է նաև վարկերի նկատմամբ, որոնք որոշել եք ստանալ ՀՀ տարածքում գործող բանկերից։