0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Բողոքի ակցիաներ, օրենսդրական փոփոխություններ, դատական գործեր և հետաքննություններ. Իրավաբան.net-ը ողջ տարվա ընթացքում փորձել է ձեզ տալ հավաստի, բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն: Մենք լուսաբանել ենք տարբեր իրադարձություններ, վեր հանել իրավական խնդիրներ, անդրադարձել տարվա հանրային հետաքրքրություն ունեցող դատական գործերին՝ հետապնդելով մեկ նպատակ, որ մեր ընթերցողը լինի իրազեկ և ունենա բարձր իրավագիտակցություն:

Տարին բավականին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով՝ ինչպես իրավական համակարգում, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում: 2016թ.-ին Իրավաբան.net-ը կներկայանա նորովի՝ առավել խորությամբ լուսաբանելով քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերյալ իրադարձությունները, մենք կպատրաստենք նոր հաղորդաշարեր և հետաքննություններ:

2016թ.-ին ձեզ մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, առողջություն և հաջողություն, իսկ հաջողված լինելու համար նախ և առաջ հարկավոր է լիարժեք իմանալ  ու գործնականում կարողանալ իրացնել սեփական իրավունքները:

Այնպես որ՝ ինչպես 2015թ.-ին էր, այնպես էլ 2016թ.-ին՝ մենք կփորձենք խորությամբ անդրադառնալ իրավական ոլորտի անցուդարձին և նոր փոփոխություններին, նպաստել իրավական պետության և արժեքների պահանջ ունեցող ընթերցողների նոր ձևավորվող լսարանի զարգացմանը, լսարան, որը կունենա Օ հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, 2016թ.-ին իրացրե՛ք իրազեկ լինելու ձեր իրավունքը մեր միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել