Հաճախ կարելի է քաղաքացիներից լսել, որ ՀՀ–ում տեղադրված ճանապարհային նշանները հեշտությամբ ընկալելի չեն, որը կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով, օրինակ, որ այն մատչելիորեն չի երևում ծառերի ճյուղերի պատճառով։
Այս պարագայում, եթե խախտվում են Ձեր իրավունքները, ապա իմացեք հետևյալ իրավակարգավորման մասին.
ՀՀ վավերացված «ճանապարհային երթևեկության մասին» Կոնվենցիայի համաձայն` Պայմանավորվող կողմերը (…), պարտավորվում են միջոցներ ձեռք առնել, որպեսզի.
ա) իրենց տարածքում տեղակայված ճանապարհային նշանները և ազդանշանները, լուսային ճանապարհային ազդանշանները և ճանապարհների գծանշումը կազմեն միասնական համակարգ և պատրաստվեն ու տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ ընկալել.