Ո՞ր օրերն են համարվում ոչ աշխատանքային օրեր

Հայաստանում տոների և հիշատակի մասին օրերը կարգավորվում են «Հայաստանի հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքով: Ըստ այդմ, Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են համարվում՝

  • Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):
  • Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին:
  • Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին:
  • Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին:
  • Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին:
  • Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին:
  • Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին:
  • Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին:
  • Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին:
  • Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել