Մեր քաղաքացիներից շատերին է հետաքրքրում այն հարցը, եթե երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և երեխան ծնվում է օտարերկրյա պետությունում, արդյո՞ք առանց ծնողների ցանկության երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այսպես, եթե՝ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Իսկ այն դեպքում, երբ երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: