Ո՞ր արարքներն են համարվում ահաբեկչություն ՀՀ օրենսդրությամբ

ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Ահաբեկչությունը՝ պայթյուն, հրկիզում կամ մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս պատճառելու կամ հանրորեն վտանգավոր այլ հետևանքների առաջացման վտանգ ստեղծող այլ գործողություններ կատարելը կամ կատարելու սպառնալիքը, եթե դրանք կատարվել են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու կամ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Առանձնացվում են ահաբեկչության հետևյալ տեսակները.

ա) քաղաքական` կապված է իշխանության համար պայքարի հետ և ուղղված է քաղաքական հակառակորդի ու նրա համախոհների վերացմանը.

բ) պետական` որոշվում է սեփական բնակչության վերացման պահանջմունքով (օրինակ՝ ստալինյան ռեպրեսիաներ).

գ) կրոնական` իրականացվում է սեփական կրոնի գերիշխումը տարածելու նպատակով (ծայրահեղ իսլամը, սեկտաները).

դ) շահադիտական` ուղղված է որոշակի անօրինական նյութական բարիքներ ստանալուն խոչընդոտող անձանց, կոմերցիոն գործընկերների կամ հակառակորդների դեմ.

ե) քրեական` ուղղված է հակառակորդների, հակամարտող հանցավոր խմբերի վերացմանը.

զ) զինվորական` ուղղված է զինվորական գործողությունների ընթացքում հակառակորդի թուլացմանը.

է) ազգայնական` այլ ազգերի դուրս մղումը, դրանց գույքի բռնագրավումը, ինչպես նաև ազգային արժանապատվության պահպանումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել