Ի՞նչ է արձակման նպաստը և ե՞րբ աշխատողն իրավունք ունի պահանջելու այն

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129–րդ հոդվածի համաձայն սահմանված են արձակման նպաստի չափերը, որոնք վճարվում են գործատուի կողմից աշխատողին ստորև ներկայացված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելիս.

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի`

1-ին (կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.),

2-րդ (արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.),

4-րդ (աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.), կետերով նախատեսված հիմքերով աշխատանքայինպայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով,

իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի`

3-րդ (աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.),

7-րդ (աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով)

11-րդ (տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով) կետերով,

ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով (աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում)`

և 124-րդ հոդվածով (զինվորական ծառայության անցնելու դեպքում) նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`

1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.

3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.

4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.

5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:

Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով և (կամ) ավելի մեծ չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել