Եվրադատարանի նոր որոշումն ընդդեմ Հայաստանի

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Հայկ Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է, որ պետությունը խախտել է 33-ամյա Հայկ Սահակյանի ազատության և անվտանգության իրավունքը և դրա դիմաց ոչ նյութական վնասի հատուցում չի ստացել:

Համաձայն գործի նյութերի, 2007  թվականի  օգոստոսի 30-ին Սահակյանը ձերբակալվել է՝ կանխամտածված ծանր վնաս հասցնելու համար, իսկ  սեպտեմբերի 1-ին դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սեպտեմբերի 28-ին նույն դատարանի որոշմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով և նա ազատ է արձակվել: Սակայն քննիչը հիմք է ընդունել դատարանի նախորդ որոշումը և հոկտեմբերի 4-ին կալանավորել է նրան:

Հայկ Սահակյանը քննիչի այս որոշումը և դատարանը բեկանել է այս որոշումը՝ հայտնելով, որ քննիչը չարաշահել է իր լիազորությունները: Սակայանն արդարացվել է նույն թվականի դեկտեմբերին: Արդարացվելուց հետո նա քաղաքացիական հայցով դիմել է դատարան՝ պահանջելով բարոյական վնասի հատուցում, սակայն հայաստնյան դատարանների կողմից պահանջը մերժվել է:

Սահակյանը բարոյական վնասի փոխահատուցում ստանալու համար (ամրագրված է ՄԻԵԿ 5-րդ հոդվածով) դիմել է ՄԻԵԴ, որն էլ, ի վերջո, բավարարել է Սահակյանի պահանջը՝  Հայաստանին պարտավորեցնելով Սահակյանին որպես բարոյական վնասի փոխահատուցում վճարել 3000 եվրո:

Նշենք, որ Եվրադատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից երեք ամիս հետո: Եվ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո պետությունը պարտավորված կլինի վճարել Սահակյանին, եթե վճիռը չբողոքարկվի:

Նշենք նաև, որ Հայկ Սահակյանի ներկայացուցիչը եղել է Յ. Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել