Բոլոր չաշխատող մայրերն իրավունք կունենան ստանալու մայրության նպաստ. Ծանոթացեք կարգին

ՀՀ կառավարությունը 2015 թվականի հոկտեմբերի 8–ին ընդունել է թիվ 1179–Ն որոշումը, որով սահմանվել է չաշխատող անձին մայրության նպաստի նշանակման և վճարման կարգը, որը օրինական ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1–ից։

Այդ որոշման համաձայն` մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով։

Նպաստը նշանակելու համար դիմողը շահառուի բնակության վայրի տարածքային կետրոն է ներկայացնում` դիմում, դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, իսկ եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո` ծննդօգնության պետական հավաստագրի պատճենը և երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը, շահառուի ստորագրած հայտարարությունը` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ` օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել