Ինչպիսի՞ երաշխիքներ է սահմանում հրապարակված Սահմանադրական դատարանի նոր որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 20–ին կայացված ՍԴՈ–1234 որոշումը լրացուցիչ երաշխիքներ է սահմանում զանգվածայաին լրատվության միջոցների համար։

Դիմողները ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւո- րագույն գործերի քննիչից ստացել են գրություն առ այն, որ 26.06.2014 թվականին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/0032/08/14 գործով որոշում է կայացրել «Հրապարակ» օրաթերթին եւ «Ի լուր էյ էմ» ինտերնետային կայքին համապատասխանաբար՝ «Հրապարակ» օրաթերթում 09.05.2014 թվականին տպագրված՝ «Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» եւ «Ի լուր էյ էմ» ինտերնետային կայքում 12.05.2014 թվականին տեղադրված՝ «Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա. Մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին» հոդվածները հրապարակելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին:

 

Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը հայտնել է, թե ո՞ր պայմանների առկայության դեպքում է հրապարակման ենթակա տեղեկատվության աղբյուրը, դրանք են`

նախ` տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ,

երկրորդ` այն կարող է իրականացվել միայն քրեական գործի առիթով,

երրորդ` նպատակը պետք է լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագոր- ծության բացահայտումը,

չորրորդ` հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության ան- հրաժեշտությունն ավելի ծանրակշիռ պետք է լինի, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը,

հինգերորդ` պետք է սպառված լինեն հասարակական շահերի պաշտպանու- թյան մնացած բոլոր միջոցները:

Վեճի առարկա նորմի իրավական բովանդակությունից հետեւում է, որ նշված միայն բոլոր իրավապայմանների միաժամանակյա առկայությունն է հիմք հանդիսանում տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտադրանք կիրառելու համար:

Այդ որոշմամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել