Ինչպե՞ս կարող եք ստանալ լիցենզիա

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը տրամադրում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ և պարզ ընթացակարգով լիցենզիաներ:

Բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են՝ աուդիտորական ծառայությունների իրականացումը, վիճակախաղերի կազմակերպումը, շահումով խաղերի կազմակերպումը, խաղատների կազմակերպումը: Բարդ ընթացակարգով լիցենզիաները տրամադրվում են լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիցենզիայի հայտը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Պարզ ընթացակարգով լիցենզիաներ են անհրաժեշտ գործունեության այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը, գինու, մրգային օղիների և գարեջրի արտադրությունը, հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և այլն:

Պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության՝ օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 16 աշխատանքային ժամերի ընթացքում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել