Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորը շուտով կորոշի՝ հրաժարվել գործը քննելուց, թե՝ ոչ

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մուտքը դատական նիստի դահլիճ այս անգամ ևս ուղեկցվեց ծափահարություններով: Նրա մարտական ընկերները միաբերան բղավում էին. «Ազատություն, ազատություն»:

Պաշտպան Արա Զաքարյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Լևոն Ավետիսյանին:

Ըստ նրա՝ դատավորը նախորդ դատական նիստի ժամանակ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը:

Մասնավորապես՝ նախորդ դատական նիստի ժամանակ, երբ հարցաքննվել է վկա Հենրիկ Հարոյանը (նա ոչինչ չի հիշել դեպից, չի պատասխանել դատարանի հարցերին, չի հիշել՝ քննիչի կողմից հարցաքննվել է, թե՝ ոչ) դատավորը դատախազ Հենրիկ Պապիկյանի միջնորդությունը նախ մերժել է, ապա բավարարել՝ հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

Արա Զաքարյանն առարկել է միջնորդության դեմ, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ միայն նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև հակասության դեպքում պետք է հրապարակվի նախաքննական ցուցմունքը:

Դատավոր Լևոն Ավետիսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ այդպես էլ չի հրապարակվել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ Արա Զաքարյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին և նիստերի դահլիճում իրարանցում է սկսվել:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել