Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վոլոդյա Ավետիսյանն ասաց, թե առավոտվանից ինչ պայմաններում են իրեն պահել

Դատախազ Հենրիկ Պապիկյանին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժվելուց հետո, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դատարանին խնդրեց հետաձգել դատական նիստը` պատճառաբանելով, որ իրեն լավ չի զգում:

«Հիմնական խուցից ինձ առավոտյան տասից իջեցրել են սպասողական խուց, երեք ժամ պահել են զրոյական ջերմաստիճանի տակ, մինչև մեքենան եկել է, ինձ բերել է այստեղ»,- պարզաբանեց ազատամարտիկը:

Դատավոր Լևոն Ավետիսյանն առաջարկեց դատարան ներկայացած երկու վկաներին հարցաքննել, քանի որ հնարավոր է «գնան ու էլ հետ չգան», սակայն Վոլոդյա Ավետիսյանը կրկին պնդեց իր խոսքը:

Դատավորն առաջարկեց բժիշկ հրավիրել: Ազատամարտիկն ասաց, որ կալանավայրում դիմել է բժշկի, որը միայն 15 օր հետո է եկել:

Դատախազը դեմ չէր նիստը հետաձգելուն: Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև ապրիլի 16-ը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել