Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործի քննությունը հետաձգվեց

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական  դատական նիստը հետաձգվեց:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին:

Վերջիններս իրենց չներկայանալը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում բացատրել էին դատարանից դատական նիստի մասին ծանուցում չստանալու հանգամանքով:

Նշենք, որ ինչպես նախորդ նիստերին, այսօր էլ դատարանը մարդաշատ էր: Այս գործի դատաքննությունը անցնում է լարված պայմաններում: Դատական նիստերը ընդհատվում են կողմերի միջև վիճաբանությունների պատճառով:

Նախորդ դատական նիստին միջադեպ էր  տեղի ունեցել ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի և Լյուքս Ստեփանյանի հոր՝ Իշխան Ստեփանյանի միջև, ինչի հետ կապված պաշտպան Երեմ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Այսօր դատարանում հասարակական կարգը պաշտպանելու նպատակով դատական կարգադրիչներ էին ներգրավվել Նոյեմբերյանից: Նախքան դատական նիստը սկսվելը դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը դատարանի նախասրահում զրույց ունեցավ Իշխան Ստեփանյանի հետ և հորդորեց դատարանում զուսպ լինել և կարգ ու կանոն պահպանել:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին, ժամը 14:00-ին:

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել