Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Զոհված զինծառայողի հարազատները որոշեցին զինվորին գյուղ տանել և հուղարկավորել

Մարտի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր որոշել էին տղայի դին դագաղով Վերին Գետաշենից բերել Կառավարության առջև` ի նշան բողոքի:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնացել էր հանդիպելու զոհված զինծառայողի հարազատների հետ, որպեսզի հետ կանգնեն այդ քայլից և հետ տանեն գյուղ` հուղարկավորության:

«Այս պային ծնողները դիակը տանում են գյուղ հուղարկավորության համար, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- գրեթե մեկ ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ի նշան բողոքի` Կառավարության շենքի մոտ քիչ առաջ հավաքվել էին մի քանի տասնյակի հասնող քաղաքացիներ, զոհված զինվորների ծնողներ` պահանջելով բացահայտել բանակում տեղի ունեցող սպանությունների իրական մեղավորներին:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ զինվորական դատախազությունն այսօր տեղեկացրել է, որ ըստ նախաքննության տվյալների՝ փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:

15.05.2013թ.-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողներրը:

Այսօր՝ 18.05.2013թ-ին Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:

Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել