Օրենքի կասեցման պահանջով բողոքի ակցիա ՀՀ կառավարության դիմաց

Փոքր ու միջին ձեռնարկատերը, ովքեր դժգոհ են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններից, այսօր՝ հունվարի 29-ին, հավաքվել են ՀՀ կառավարության դիմաց: Ցույցին մասնակցում են մի քանի հարյուր առևտրականներ, նրանք պահանջում են կասեցնել օրենքի վիճահարույց դրույթները։ Ցուցարարներին ընդառաջ եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, նա նշեց, որ ՀՀ վարչապետն այս պահին չի կարող ընդունել առևտրականների պատվիրակությանը։ Ցուցարարները որոշեցին շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր։

Բողոքի ակցիան վերածվեց երթին, այս պահին առևտրականները շարժվում են ՀՀ նախագահականի մոտ։

Հիշեցնենք` «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքը ուժի մեջ մտավ 2014թ. հոկտմեբերի 1-ից, ըստ որի` առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկը նվազել է`փոխարենն ավելացել ապրանքաշրջանառության հետ կապված թղթաբանությունը։ Բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքում առկա գույքագրման պահանջը: Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել