Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել Գայանե Գրիգորյանը:
Հենց մեղադրողն էլ միջնորդել է, որ Հարությունյանը ենթարկվի երկամսյա կալանքի, մինչդեռ առաջադրված մեղադրանքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելը պարտադիր չէր:
Քննիչը և մեղադրողը առաջարկել են երկամսյա կալանավորումը, քանի որ, մեղադրյալը գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել, ինչպես նաև ներգործություն ունենալ գործի մասնակիցների վրա:
Բացի այդ նրանք նշել են, որ Հարությունյանը, հանդիսանլով ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում մշտական բնակության վայր չունի:
Հայազգի վարորդը կալանավորված կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, որի ընթաքում նախատեսվում է ավարտել քննչական գործողությունները, հնարավոր է նաև նախաքննությունը:
Հիշեցնենք, որ Հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում»` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշիբեռնատար մեքնենան դուրս էր եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այնբաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել:
Իրավաբան.net