Հայազգի վարորդի գործով պետական մեղադրողը հայ է

Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակվել Գայանե Գրիգորյանը:

Հենց մեղադրողն էլ միջնորդել է, որ Հարությունյանը ենթարկվի երկամսյա կալանքի, մինչդեռ առաջադրված մեղադրանքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելը պարտադիր չէր:

Քննիչը և մեղադրողը առաջարկել են երկամսյա կալանավորումը, քանի որ, մեղադրյալը գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել, ինչպես նաև ներգործություն ունենալ գործի մասնակիցների վրա:

Բացի այդ նրանք նշել են, որ Հարությունյանը, հանդիսանլով ՀՀ քաղաքացի,  Ռուսաստանում մշտական բնակության վայր չունի:

Հայազգի վարորդը կալանավորված կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, որի ընթաքում նախատեսվում է ավարտել քննչական գործողությունները, հնարավոր է նաև նախաքննությունը:

Հիշեցնենք, որ Հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում»` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշիբեռնատար մեքնենան դուրս էր եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այնբաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել