Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը տեղի չունեցավ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով դատական նիստը հետաձգվեց։

Մեզ հետ զրույցում Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ մեղադրող կողմը ծանրաբեռնվածության պատճառով դիմում էր ներկայացրել դատարան՝ նիստը հետաձգելու միջնորդությամբ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը  14:00-ին։

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը  բերման էր ենթարկվել «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով   դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սոնա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել