Գազամատակարարման անջատումներ Երևանում և մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային, Գ.Գասպարյան, Ա.Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Օհանյան, Ասլանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տաշիր, Էստոնական թաղամասերով պարփակված տարածքի գազասպառողների, «Արվետ» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել