Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արամ Հակոբյանին նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)»։