Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Լրատվամիջոցները հայտնում են, որ Կիրանցում ականի պայթյունից վիրավորվում ստացած անձ կա։

Iravaban.net-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ վիրավորում է ստացել զինծառայող։

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,-նշեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել